գլխավոր Գլխավոր Թարմացում. ՊՆ-ը հրաժարվել է օգնություն ցույց տալ Սյունիքի կամավորներին

Թարմացում. ՊՆ-ը հրաժարվել է օգնություն ցույց տալ Սյունիքի կամավորներին

Ինչպես քիչ առաջ նշել էինք, ադրբեջանցիները վերջնագիր են ներկայացրել Կապանի մերձակա դիրքերը պահող կամավորներին: Դրանից ավելի վաղ էլ Փաշինյանը ԱԽ նիստի ժամանակ հայտարարել էր, որ Կուբաթլուի ու Զանգելանի մասով որոշումներ են կայացվելու, որոնք կարող են հարցեր առաջացնել: Մենք սխալմամբ ենթադրել էինք, որ խոսքը Մեղրիով անցնող ճանապարհի մասին է, սակայն իրականությունն ավելի սարսափելի է:

Hay Wave տելեգրամյան ալիքը գրում է, որ պատերազմից հետո Զանգելանի ու Կուբաթլու շրջանների որոշ տարածքներ մնացել էին հայկական վերահսկողության տակ (երևում է քարտեզի վրա): Այդ դիրքերը պահում էր ոչ թե բանակը, այլ ինքնակազմակերպված տեղային ջոկատները: Քանի որ Զանգելանի ու Կուբալուի մասին որևէ հիշատակում չի եղել նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթում, հայ կամավորները շարունակել են պահել այդ դիրքերը: Այսօր ադրբեջանցիները վերջնագրով ներկայացել են ու պահանջել լքել այդ տարածքները, այլապես կհարձակվեն ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով:

Մեր իշխանությունները նույնպես պահանջել են լքել այդ դիրքերը ու նահանջել մինչև, այսպես ասած Խորհրդային Հայաստանի սահմաններ: Հայաստանի ՊՆ-ը հրաժարվել է հնարավոր հարձակման դեպքում օգնություն տրամադրել կամավորներին:

Ահա այսպես, մեր աչքի առաջ հանձնում են Գորիս-Կապան ռազմավարական նշանակության մայրուղուն հարող տարածքները և ընդհուպ մոտենում Կապանին: Կապանը ոչ միայն սահմանապահ քաղաք կդառնա, այն կլինի հենց սահմանին կպած: