գլխավոր Սպորտ FourFourTwo. Լևանդովսկին՝ 2020 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ

FourFourTwo. Լևանդովսկին՝ 2020 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հաղթող է ճանաչվել FourFourTwo Magazine ամսագրի 2020 թվականի տարվա ֆուտբոլիստի քվեարկությանը:

Հարցմանը մասնակցել է աշխարհի 101 երկրի 101 լրագրող: Լեհ հարձակվողը ստացել է 87 ձայն:

Անցած մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում ՝ դառնալով 55 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ: «Բավարիան» դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: