գլխավոր Իրադարձային Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. ԱԻՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. ԱԻՆ

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։