գլխավոր Հասարակություն Անհարգալից վերաբերմունք հյուրի նկատմամբ. «Մեդիա պաշտպան»

Անհարգալից վերաբերմունք հյուրի նկատմամբ. «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 5-ին Պետրոս Ղազարյանի հյուրը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանն էր։ Մեկնաբանը մեջբերեց Վազգեն Մանուկյանի հանրահավաքում հնչեցրած մտքերը․ «Վազգեն Մանուկյանը հայտարարում է` եթե Նիկոլ Փաշինյանը չգնա կամավոր, կհեռացնենք զոռով։ Դա լավ սկիզբ է քաղաքացիական համերաշխության համար, զոռը ուժ է ենթադրում»։ Արա Սահակյանը պատասխանեց․ «Զոռը ենթադրում է նաև փողոցներ փակելը, զոռը ենթադրում է հասարարական կարգի խախտում, հեռուստակոմիտեի դռները կոտրելը, երթևեկությունը կաթվածահար անել, այն ճանապարհով, ինչ այս երիտասարդները եկան իշխանության, նույն ճանապարհով էլ գնալու են»։ Պետրոս Ղազարյանը շարունակեց․ «Իսկ գուցե էդ զոռը նշանակում է էն, երբ ձեր գլուխը ջարդեցին: Դուք հիմա ուզում եք բերել էն ուժերին, որոնք նույն բանն են արել նաև ձեզ հետ, անձամբ ձեզ հետ 2008-ին»։

Հյուրը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է 1996թ-ի դեպքին, դուք իմ օրինակը բերեցիք, որը ես համարում եմ անհարգալից վերաբերմունք հյուրի նկատմամբ: Դուք անձնական միջադեպը շփոթում եք քաղաքական իրադարձության հետ։ Ես գտնում եմ, որ ադ օրինակը որևէ մեկի վրա բերելը ճիշտ չէ, այս սրահները ռացիոնալ բանավեճի համար են»։ 

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ թեև Պետրոս Ղազարյանը վերջին շրջանում հարցազրույցի է հրավիրում նաև ընդդիմության ներկայացուցիչներին, սակայն նրանց ու իշխանական ներկայացուցիչների համար անհավասար պայմաններ է ապահովում։ Իշխանությունների հետ զրույցում հիմնականում պասիվ է, մինչդեռ ընդդիմադիրներին թույլ չի տալիս արտահայտվել, ընդհատում է, խախտում մասնագիտական էթիկայի կանոնները։

«Մեդիա պաշտպան»