գլխավոր Գլխավոր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը փրկարարների նոր ջոկատ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը փրկարարների նոր ջոկատ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հատուկ ինքնաթիռով փրկարարներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, նրանց թվում են կինոլոգներ, լեռնային փրկարարներ, կապավորներ և հոգեբաններ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով նախարարության մամուլի ծառայությանը:

«Դեկտեմբերի  6-ին Մոսկվայից թռիչք է կատարել արտակարգ իրավիճակների նախարարության  Ил-76 հատուկ ինքնաթիռը: Խումբը բաղկացած է կինոլոգներից, «Լիդեր»կենտրոնի պիրոտեխնիկներից և լեռնային փրկարարներից,  կապավորներից, Նոգինսկի փրկարարական կենտրոնի մասնագետներից, ինչպես նաև հոգեբաններից: Մեկնող անձնակազմը կորոնավիրուսի թեստավորում է անցել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինքնաթիռը կառաքի նաև 3 ուղևորատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ: