գլխավոր Միջազգային Թրամփը կրկին հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին

Թրամփը կրկին հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Ջորջիայում իր կողմնակիցների առջև ելույթում կրկին հայտարարել է, որ հաղթում է նախագահական ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է Комсомольская правда պարբերականը:

Թրամփը նաև մեղադրել է Դեմոկրատական կուսակցությանը երկրի բոլոր նահանգներում քվեարկությունը մի քանի հարյուր հազար ձայներով կեղծելու համար: Նա նշել է, որ ինքը կհաղթի Ջորջիայում, եթե իշխանությունները ստուգեն փոստով ուղարկված քվեաթերթիկները:

Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան  լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ: