գլխավոր Իրադարձային Փարիզում իրավապահների և ցուցարարների միջև բախումների հետևանքով 8 ոստիկան է վիրավորվել

Փարիզում իրավապահների և ցուցարարների միջև բախումների հետևանքով 8 ոստիկան է վիրավորվել

Փարիզում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով 8 իրավապահ մարմնական վնասվածքներ է ստացել, հաղորդում է ТАСС-ը:

Ցուցարարները բողոքի ակցիաներ են անցնացնում ընդդեմ այն օրինագծի, որով նախատեսվում է արգելել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին տեսանկարահանելը, իսկ կարգը խախտելու համար վարչական տույժից մինչև ազատազրկում կկիրառվի:

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով 64 մարդ է տուժել, բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 52 350 քաղաքացի, որոնցից մոտ 5000-ը` Փարիզում: