
Ստամբուլի քաղաքային վարչակազմը հաստատել է НТВ հեռուստաալիքի երկու լրագրողների ձերբակալումը՝ չարտոնված նկարահանումների համար, իսկ նրանց կալանքը երկարացվել է երեք օրով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ստամբուլի ոստիկանության վարչությունը հինգշաբթի առավոտյան ժամը 10:30-ին բերման է ենթարկել Ռուսաստանի երկու քաղաքացու և Թուրքիայի քաղաքացու, երբ պարզել է, որ նրանք առանց թույլտվության նկարահանումներ են իրականացնում մեր նահանգում գտնվող անօդաչու թռչող սարքերի հետազոտման և զարգացման կենտրոնի մոտ, որտեղ լուսանկարչությունն ու նկարահանումներն արգելված են: Հետաքննությունը շարունակվում է: Դատախազի հրամանով: Այս անձանց կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մինչև երեք օր», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռարձակող ընկերության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Թուրքիայում ձերբակալվել են Կենտրոնական հեռուստատեսության ծրագրի աշխատողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը: Դեկտեմբերի 3-ից նրանց հետ կապն ընդհատվել էր:
ՌԻԱ Նովոստիին Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը հայտնել է, որ Թուրքիայում ձերբակալված НТВ լրագրողները հավատարմագրում չունեն և առանց թույլտվության նկարահանումներ են կատարում այն տարածքում, որտեղ գտնվում է մարտական անօդաչու սարքերի արտադրող Baykar Savunma ընկերությունը: Հետախուզական ծառայությունը բերման է ենթարկել լրագրողներին: