գլխավոր Իրադարձային Փաշինյանը Քոչարյանի պատճառով հետաձգել էր իր ուղերձը․ «Հրապարակ»

Փաշինյանը Քոչարյանի պատճառով հետաձգել էր իր ուղերձը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

 «Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է, որ րոպեներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով: Այս պահին արդեն խոսում է Փաշինյանը: Մենք տեղեկացանք, որ դեռ երեկ պիտի նա ուղերձով հանդես գար, սակայն իմացել է, որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալու, հետաձգել է ուղերձը, որպեսզի, հավանաբար, լսի իրեն ուղղված մեղադրանքներն ու հետո կարողանա հակադարձել:

Նրա ուղերձի հենց առաջին նախադասություններից պարզ դարձավ, որ նա հենց Քոչարյանի հարցազրույցին հակադարձելու համար է այս պահին եթեր մտել` անունը դնելով՝ «ուղերձով հանդես գալ», քանզի հենց սկզբից սկսեց հակադարձել Քոչարյանի` երեկ հնչեցրած մտքերին ու մեղադրանքներին»: