գլխավոր Facebook Խաղաղ համակեցության շանս չունենք. Անժելա Էլիբեգովա

Խաղաղ համակեցության շանս չունենք. Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանում չկա հայատյացության որեւէ դրսեւորում, որ ես տեսած չլինեմ էդ թեմայով զբաղվելու 12 տարվա ընթացքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Ադրբեջանում չկա հայատյացության որեւէ դրսեւորում, որ ես տեսած չլինեմ էդ թեմայով զբաղվելու 12 տարվա ընթացքում։ Այդ ատելությունը գեներացվում էր մտածված ու հստակ պլանավորված պետական քաղաքականության շրջանակներում։ Հաճախ հասնում էր հիստերիայի եւ հոգեկան շեղումների։

Կափարիչը թռել ա, պանդորայի արկղը բացվել ա եւ այդ հայատյացությունը այսուհետ ստացել ա լեգիտիմ իրավունք արտահայտվելու։ Ադրբեջանցիները չեն բավարարվելու կատարվածով, իրենք շարունակելու են պղծել շուրջբոլորը, это будут пляски на костях.

Մենք խաղաղ համակեցության շանս չունենք, քանի կանք մենք եւ իրենք։ Մարզվեք, կրթվեք, շատ երեխա ունեցեք ու պատրաստվեք հաջորդ փուլին»,- գրել է նա։