գլխավոր Իրադարձային Փնտրվում է էկոնոմիկայի փոխնախարար

Փնտրվում է էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը նախարարի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել.

Անհրաժեշտ մասնագիտական և անձնական հմտություններ

  1. Կրթություն
  2. Աշխատանքային փորձի նկարագիր՝ նշելով յուրաքանչյուր աշխատատեղում ձեռք բերած հաջողությունները՝ թվերով
  3. Հմտությունների նկարագիր՝ ցանկալի է թվերով
  4. Խորը վերլուծական ունակություններ
  5. Արդյունքներ տալու կարողություն (նկարագրել համապատասխան փորձը)
  6. Քաղաքական հայացքների նկարագիր
  7. Երեք հիմնական արժեքները
  8. Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ազատ տիրապետում), երրորդ օտար լեզվի իմացությունը ցանկալի է

Աշխատանքի նկարագիր

Նախարարի տեղակալը.

  • գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում,
  • իր համակարգման լիազորությունների շրջանակներում փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին,
  • իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ,
  • իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ,
  • իրականացնում է նախարարի այլ ցուցումներ և հանձնարարականներ:

Լրացուցիչ տեղեկություն

Առկա եկամուտի չափի մասին տեղեկատվություն։

Հետաքրքրված թեկնածուները մինչև դեկտեմբերի 11-ը կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (ռեզյումե՝ հայերեն և անգլերեն) ուղարկել [email protected] էլ․ հասցեով։