գլխավոր Իրադարձային Մեսրոպ Առաքելյանը բացատրել է աջակցության ծրագրում Բերձոր համայնքի բացակայությունը

Մեսրոպ Առաքելյանը բացատրել է աջակցության ծրագրում Բերձոր համայնքի բացակայությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,

Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։

Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի այնպես մնացած բոլոր համայքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որը առաջիկա օրերին կներկայացվի հաստատման»։