գլխավոր Գլխավոր Հայաստանի բնակիչների մոտ կեսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական...

Հայաստանի բնակիչների մոտ կեսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Gallup International Association

Հայաստանի բնակիչների մոտ կեսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: Այս մասին են վկայում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման տվյալները:

Հարցվածների 45%-ը ասում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ 38%-ը կողմ է, որ Փաշինյանը շարունակի զբաղեցնել իր պաշտոնը:

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը հեռախոսային եղանակով և ընդգրկել է Հայաստանի բոլոր քաղաքներն ու մարզերը:
Ի դեպ, 2020 թվականի հուլիսին բնակչության 85%-ը աջակցում էր Փաշինյանին ՝ որպես վարչապետ: