գլխավոր Գլխավոր Գերությունից ազատվել է երկու քաղաքացիական անձ

Գերությունից ազատվել է երկու քաղաքացիական անձ

Ռուս խաղաղապահների տելեգրամյան ալիքը հայտնում է, որ նոյեմբերի 30-ին խաղաղապահների թեժ գծին երկու զանգ եկավ, որով հայտնում էին երկու բնակչի անհետ կորելու մասին։ Խոսքը Խարմորտ գյուղի բնակիչներ Ադեմնիկ Համբարձումյանի ու Ռամիդ Խաչատրյանի մասին է։ Զանգից անմիջապես հետո ռուս խաղաղապահները կապվել են ադրբեջանական կողմի հետ և պարզել, որ այդ բնակիչները ձերբակալվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում ու տեղափոխվել Բաքու։ Բանակցությունների ընթացքում հաջողվել է ռուսական ինքնաթիռով այդ քաղաքացիներին հետ վերադարձնել ու հանձնել հայ սահմանապահներին։