
Դեկտեմբերի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հարավ – արեւելքի Դուրբան քաղաքի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում: Այդ մասին հայտնել Է News24 տեղական նորությունների ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պայթյուն Է տեղի ունեցել Engen նավթընկերության գործարանում, արտակարգ օգնության բրիգադները գնում են միջադեպի վայր»,- հայտնել Է Քվազուլու Նաթալի նահանգի փրկարար ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Մակքենզին: Նրա խոսքով՝ առայժմ պարզ չԷ, թե կան ադրյոք տուժածներ եւ ինչպիսին Է նյութական վնասը: Մինչդեռ eNCA հեռուստաալիքն իր պորտալում զետեղել Է գործարանի օբյեկտներում սաստիկ հրդեհի տեսագրությունը:
Հարավաֆրիկյան Հանրապետության Engen նավթընկերությունն անմշակ նավթի վերամշակման՝ Աֆրիկայի առաջատար ընկերություններից մեկն Է: Այն աշխատում Է մայր ցամաքի 30 երկրների շուկաներում: Դուրբանում նրան պատկանող գործարանն ամենախոշորներից մեկն Է ՀԱՀ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Videos and pictures of a massive fire at the Engen refinery in Durban South coming through. This follows an explosion there. Emergency services personnel are at the scene. #eNCA pic.twitter.com/CMWVlNYKWt
— Dasen Thathiah (@DasenThathiah) December 4, 2020