գլխավոր Հասարակություն Հայաստանի ընդդիմությունը դրդում է վարչապետին հեռանալ՝ խաղաղության համաձայնագրից հետո․ Independent

Հայաստանի ընդդիմությունը դրդում է վարչապետին հեռանալ՝ խաղաղության համաձայնագրից հետո․ Independent

Independent պարբերականը, վերահրապարակելով AP պարբերականի լրագրող Ավետ Դեմուրյանի հոդվածը, ներկայացրել է Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող ներքաղաքական զարգացումները։ «Հազարավոր ցուցարարներ են հավաքվել Հայաստանի մայրաքաղաքում, որպեսզի շարունակեն ճնշում գործադրել վարչապետի վրա, որպեսզի նա հրաժարական տա այն բանից հետո, երբ խաղաղության համաձայնագիր է ստորագրել հարեւան Ադրբեջանի հետ, որը ներքին ընդդիմությունը համարում է ազգային շահերի դավաճանություն»։ Հրապարակման մեջ նշվում է, որ հաշտությունը կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ 44 օր Լեռնային Ղարաբաղում տեւած ծանր պատերազմից հետո, Ռուսաստանի միջնորդությամբ։ Հոդվածագիրը նշում է, որ մոտ 4 հազար ցուցարարները երթով անցել են Երեւանի կենտրոնով՝ վանկարկելով «Նիկոլ հեռացիր»։ Նշվում է նաեւ ոստիկանության իրականացրած գործողությունների, բազմաթիվ ցուցարարներին բերման ենթարկելու մասին, սակայն նաեւ ասվում է, որ ոստիկանությունը ավելի ծավալուն գործողություններին չի խանգարել։ Հոդվածում հպանցիկ ներկայացվում է նաեւ Արցախյան ազատամարտի մասին, ինչպես նաեւ մանրամասներ՝ եռակողմ Հայտարարությունից եւ ռուսական խաղաղապահ առաքելությունից։ Ներկայացվում է նաեւ Պուտինի խոսքը ՀԱՊԿ Խորհրդի նիստում, որտեղ վերջինս դրվատանքով է խոսել Հայաստանի վարչապետի մասին, ով կարողացել է անձնական խիզախությամբ նման ցավոտ սակայն անհրաժեշտ որոշում կայացնել։ Independent-ը ներկայացնում է նաեւ Հայաստանի ընդդիմության մոտեցումները, մասնավորապես այն, որ Փաշինյանն է համարվում պատասխանատուն, որ չի կարողացել ավելի վաղ պայմանավորվել կրակի դադարեցման մասին, ավելի հայանպաստ պայմաններով։