գլխավոր Առողջապահություն Հայաստանի նախագահի հետ հանդիպումը բավականին անկեղծ էր. Արմայիս Կամալով (տեսանյութ)

Հայաստանի նախագահի հետ հանդիպումը բավականին անկեղծ էր. Արմայիս Կամալով (տեսանյութ)

ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է Մոսկվայի պետական համալսարանի «Համալսարանական հիվանդանոց» բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Արմայիս Կամալովի և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման տեսանյութը:

«Հայաստանի նախագահի հետ հանդիպումը բավականին անկեղծ էր. ամենասուր հարցադրումները հնչեցին: Ռուսաստանի ողջ հայությունը, ողջ հայկական սփյուռքն այսօր շատ ընկճված է այն ամենից, ինչ տեղի ունեցավ Արցախում»,- շեշտել է Կամալովը: