գլխավոր Հասարակություն Բրիսթոլի արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել

Բրիսթոլի արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել

Առնվազն չորս մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է անգլիական Բրիսթոլ քաղաքի արվարձանում գտնվող պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառով, ասվում է ոստիկանության տարածված հաղորդագրության մեջ, հայտնում է РИА Новости-ն:

Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի ստույգ պատճառը դեռ անհայտ է, և հետաքննություն կանցկացվի:

«Այնուամենայնիվ, մենք կարող ենք հաստատել, որ սա չի համարվում ահաբեկչության հետ կապված միջադեպ», – ասել է գլխավոր տեսուչ Մարկ Ռունակրեսը:

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան տեղական՝ ժամանակով մոտավորապես 11։00-ին (Երջանի ժամանակով 15։00-ին)՝ Բրիսթոլի արվարձանում գտնվող պահեստում: