գլխավոր Առողջապահություն Կակաոն դրականորեն է ազդում մարդու ուղեղի աշխատանքի վրա․ Scientific Reports

Կակաոն դրականորեն է ազդում մարդու ուղեղի աշխատանքի վրա․ Scientific Reports

Գիտնականները պնդում են, որ կակաոն դրականորեն է ազդում մարդու ուղեղի աշխատանքի վրա: Շոկոլադի և կակաոյի դրական ազդեցությունը մարդու ուղեղի վրա բացատրվում է դրանցում ֆլավանոլների յուրահատուկ հավաքածուի առկայությամբ:

Դրանք բուսական ծագման հակաօքսիդանտներ են, որոնք օգնում են բարելավել ուղեղի փոքր անոթները: Այս մասին ասվում է Scientific Reports գիտական ​​ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքների մեջ:

Ֆլավանոլները, որոնք փոքր մոլեկուլներ են, հայտնաբերվել են տարբեր մրգերի և բանջարեղենի, ինչպես նաև չմշակված կակաոյի մեջ: Դրանք մրգերին տալիս են իրենց վառ գունավորումը, և երբ հայտնվելով մարդու օրգանիզմում, բարելավում են անոթների աշխատանքը: «Մենք որոշեցինք ստուգել ՝ արդյո՞ք այդ նյութերն ազդում են ուղեղիգործունեության վրա և, եթե այո, ապա արդյո՞ք այդ բարելավումները կազդի մտավոր գործունեության վրա», – ասել է փորձի հեղինակներից մեկը ՝ Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանի սննդաբան Կատարինա Ռենդեյրոն:

Նա հիշեցրեց, որ շոկոլադն ունի շատ օգտակար հատկություններ. այն նվազեցնում է շաքարային դիաբետի ռիսկը, խթանում է ուղեղի բջիջների աշխատանքը: