գլխավոր Իրադարձային ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարները կոչ են արել օտարերկրյա վարձկաններին անհապաղ լքել...

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարները կոչ են արել օտարերկրյա վարձկաններին անհապաղ լքել Լեռնային Ղարաբաղը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտգործնախարարները կոչ են արել օտարերկրյա վարձկաններին անհապաղ լքել Լեռնային Ղարաբաղը, իսկ Բաքուն և Երևանը`նպաստեն նրանց հեռանալուն: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել լիովին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների վերաբերյալ կնքված համաձայնագրում, ինչպես նաև հրադադարի ռեժիմի նախկին պարտավորությունները … Նրանք նաև կոչ են անում բոլոր օտարերկրյա վարձկաններին ամբողջությամբ և անհապաղ լքել տարածաշրջանը, և բոլոր կողմերին՝ նպաստել նրանց հեռանալուն», – ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Երեք երկրների նախարարները միջազգային հանրությանը, ներառյալ ԿԽՄԿ-ին և ՄԱԿ-ին, կոչ արեցին համակարգված կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում հումանիտար իրավիճակը բարելավելու ուղղությամբ: