գլխավոր Իրադարձային ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հույս ունենք, որ Մոսկվայում սպասվող առաջիկա բանակցությունները կնպաստեն երկկողմ դաշնակցային համագործակցության հետագա զարգացմանը, անվտանգության ամրացմանն ու Անդրկովկասում կայունացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։