գլխավոր Քաղաքականություն Արդարադատության նախարարությունը հերքում է Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին լուրերը

Արդարադատության նախարարությունը հերքում է Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին լուրերը

Արդարադատության նախարարությունը հերքում է շրջանառվող լուրերը, թե Ռուստամ Բադասյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տալու դիմում է գրել:

«Ֆեյսբուք»-ի իր էջում լուրը հերքել է  արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ նախարար Ռուստամ Բադասյանն պաշտոնից ազատման դիմում է գրել: