գլխավոր Իրադարձային Ո՞վ է արդարադատության հաջորդ նախարարը․ Mediaport

Ո՞վ է արդարադատության հաջորդ նախարարը․ Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․ «Արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։

Mediaport-ն արդեն գրել էր, որ նախարար Ռուստամ Բադասյանն ազատման դիմում է գրել, որին դեռևս ընթացք չի տրվել, քանի որ կառավարությունում փոխարինող չեն գտնում։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում նախարար է նշանակվելու Արթուր Գոյունյանը։ Վերջինս 2017թ.- 2019թ. զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը։
2019թ. հուլիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ»։