գլխավոր Միջազգային Twitter-ն արգելել է ռասսայական հիմքով արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունները

Twitter-ն արգելել է ռասսայական հիմքով արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունները

Twitter սոցցանցը թարմացրել է իր կանոնները՝ արգելելով ռասայական հիմքով արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Տվյալ քաղաքականությունը ներառում է արտահայտությունների արգելք, որոնք նվաստացնում են մարդկային արժանապատվությունը կրոնի, կաստայի, տարիքի, հաշմանդամության եւ հիվանդությունների հիմքով, որոնք կարող են իրական վնաս հասցնել, եւ մենք ձգտում ենք, որպեսզի ամբողջ աշխարհում ավելի շատ մարդիկ պաշտպանված լինեն…Մեր կանոնները մշտապես թարմացվում են, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մարդկանց:Այսօր մենք ընդլայնում ենք մեր քաղաքականությունը «ատելություն սերմանող արտահայտությունների» նկատմամբ»,-ասվում է սոցցանցի բլոգում:

Սոցցանցը նման արտահայտություններ պարունակող հաղորդագրությունների մասին ծանուցում ստանալուց հետո օգտատերերից կպահանջի ջնջել տվյալ թվիթները: Ընկերությունը մտադիր է նաեւ ավտոմատացված մեխանիզմներ կիրառել գրառումների կանոնները խախտողներին հայտնաբերելու համար: