գլխավոր COVID-19 Լոս Անջելեսում COVID-19-ի պատճառով տնային մեկուսացում է սահմանվել բոլոր բնակիչների համար

Լոս Անջելեսում COVID-19-ի պատճառով տնային մեկուսացում է սահմանվել բոլոր բնակիչների համար

Լոս Անջելեսի՝ ԱՄՆ-ի մեգապոլիսներից մեկի, իշխանությունները հայտարարել են COVID-19-ով հիվանդացության դեպքերի աճի պատճառով քաղաքի բոլոր բնակիչների համար պարտադիր տնային մեկուսացում սահմանելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է որոշման մեջ, որտեղ նաեւ թվարկվում են հրահանգից բազմաթիվ բացառությունները: Ինչպես հաղորդվում Է փաստաթղթում, որը հրապարակված Է Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիկ Գարսետիի կայքում, «քաղաքն այժմ մոտ Է կործանարար բեկումնային պահին», որից հետո հոսպիտալացված անձանց քանակը կսկսի գերազանցել հիվանդանոցային ֆոնդի հնարավորությանը:

«COVID-19-ի տարածման վերաբերյալ այս տխուր փաստերը մեր քաղաքում նշանակում են, որ մենք պետք Է վերականգնենք ավելի խիստ սահմանափակումներից մի քանիսը, որոնք սահմանվել Էին գարնանը»,-ասվում Է որոշման մեջ: Քաղաքագլխի հրահանգով, որոշումը, որն ավելի վաղ սահմանվել Էր ամռանը, ժամանակավորապես փոխարինվում Է այլ կարգադրությամբ, ինչն «անհրաժեշտ Է Լոս Անջելեսի կյանքի եւ ունեցվածքի պաշտպանության համար», որն ուժի մեջ Է մտնում անհապաղ կարգով:

«Լոս Անջելեսում բնակվող բոլոր անձինք պարտավոր են տանը մնալ»,-ասվում Է հրամանագրում: Անօթեւաններին իշխանությունները պետք Է ժամանակավոր ապաստան տրամադրեն: Բնակության վայրից հեռանալ կարելի Է միայն անհրաժեշտության դեպքում: Որոշման համաձայն, բոլոր ձեռնարկություններն ու ընկերությունները, որոնք պահանջում են աշխատակիցների անձնական ներկայություն եւ որոնց չեն վերաբերում բացառությունները, պետք Է կասեցնեն իրենց գործունեությունը: Սակայն հրամանագիրը նախատեսում Է բացառությունների ընդարձակ ցուցակ: Մասնավորապես, աշխատանքը կշարունակեն բուժհաստատությունները, պարենային խանութները, լցակայանները, ավտոարհեստանոցները, ֆինանսական հաստատությունները եւ շատ այլ հաստատություններ: Քաղաքացիներն իրավունք ունեն դրանց ծառայություններից օգտվել անհրաժեշտության եւ համաճարակաբանական միջոցառումների պահպանման համեմատ: Ինչպես նշվում Է, որոշման կանոնների խախտումը կարող Է իր հետեւից բերել տուգանք եւ նույնիսկ բանտարկություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: