գլխավոր Իրադարձային «Իմ Քայլից» ևս մեկ ավագանու անդամ հեռացավ

«Իմ Քայլից» ևս մեկ ավագանու անդամ հեռացավ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հայկ Ցիրունյանը վայր է դրել ավագանու անդամի իր մանդատը։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքիը։

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հայկ Ցիրունյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-նշված է կայքում։

Նշենք, որ ավելի վաղը «Իմ քայլից» հեռացել էին ավագանու անդամներ Արսեն Կարապետյանը, Իզաբելլա Աբգարյանը և Մեսրոպ Պապիկյանը։