գլխավոր Իրադարձային Կատարը և Սաուդյան Արաբիան պատրաստվում են ԱՄՆ-ի միջնորդությամբ հաշտվել. Bloomberg

Կատարը և Սաուդյան Արաբիան պատրաստվում են ԱՄՆ-ի միջնորդությամբ հաշտվել. Bloomberg

Սաուդյան Արաբիան և Կատարը շուտով, հնարավոր է, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեն, որոնք կհանգեցնեն երկու երկրների հարաբերությունների բարելավմանը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը` հղում տալով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին:

Ըստ տեղեկացված անձանց, հնարավոր պայմանավորվածությունները ենթադրում են Սաուդյան Արաբիայի և Քաթարի սահմանների և օդային տարածքի բացում: Բացի այդ, ենթադրվում է, որ երկու երկրների համաձայնագիրը վերջ կտա տեղեկատվական պատերազմին, ինչպես նաև հիմք կդառնա երկկողմ հարաբերությունների վերականգնմանն ուղղված մի շարք այլ քայլերի: Գործակալությունն  ընդգծում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը, որոնք նույնպես նախկինում հայտարարել էին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, չեն նախատեսում մասնակցել առաջիկա գործարքին:

2017-ի ամռանը Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել էին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին ՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու և նրանց ներքին գործերին միջամտելու մեջ: Դրան հաջորդել էին տնտեսական պատժամիջոցները և էմիրության տրանսպորտային շրջափակումը: Մասնավորապես, երկրները փակել են օդային տարածքը Քաթարի ավիացիայի համար:

Tert.am