գլխավոր Իրադարձային Պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակից անձանց ուսանող զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն

Պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակից անձանց ուսանող զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն

Կառավարությունը պատրաստում է որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվելու են: 

Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ գործադիրի արդեն հաջորդ նիստին դե յուրե այդ որոշումը կընդունվի: 

Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին դիմելով, ընդգծեց, որ այս ընթացքում ուսման վարձի հետ կապված խնդիր չպետք է առաջանա: