գլխավոր Գլխավոր Լիբանանահայ գերուն ադրբեջանցիները ներկայացնում են որպես վարձկան ահաբեկիչ (տեսանյութ)

Լիբանանահայ գերուն ադրբեջանցիները ներկայացնում են որպես վարձկան ահաբեկիչ (տեսանյութ)

Այս տեսանյութում Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Լիբանանի քաղաքացի հանդիսացող հայ գերուն ներկայացնել, որպես վարձկան ահաբեկիչ։ Նա Վիգեն Էուջեքչիյանն է։ Տեսանյութում, ակնհայտ ճնշման ներքում Էուջեքչիյանը պատմում է, որ կռվել է Շուշիում 2500 դոլարի դիմաց և որ այդպիսի վարձկաններ այնտեղ շատ կային։

Սակայն Վիգենն իր ընտանիքի հետ Հայաստան էր վերադարձել Բեյրութի պայթյունից հետո, դեռ հունիս-հուլիս ամիսներին։

Իր քաղաքացիների անհետանալու մասին հայտնել էր նաև Լիբանանի կառավարությունը։