
Կառավարության նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ Գեղաքունիքի ու Սյունիքի մարզերում պատերազմի ընթացքում տուժած քաղաքացիները կստանան դրամական փոխհատուցում։ Խոսքը շարժական և անշարժ գույքի մասով կրած վնասների մասին է։ Ըստ նախարարի, կա միայն մեկ ընտանիք, ում անշարժ գույքն ամբողջությամբ վնասվել է և ապրելու համար ենթակա չէ։ Նրանց դեպքում առանձին կքննարկեն նոր կացարան տրամադրելու հարցը։
Մնացած դեպքերում առաջիկա 15-20 օրվա ընթացքում կտրամադրվի գումարային փոխհատուցում։