գլխավոր Իրադարձային Արագածոտնի մարզի Արագածի և Թալինի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ...

Արագածոտնի մարզի Արագածի և Թալինի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ Արագածոտնի մարզի Արագածի և Թալինի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է:

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ն էլ տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ‚ Աշոցքի, Հրազդանի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղի պատճառով տեսանելիությունը 50-100 մետր է։  Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: