գլխավոր Հասարակություն 900 ահաբեկիչ վերադարձել է Սիրիա

900 ահաբեկիչ վերադարձել է Սիրիա

Աշխարհ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՏԻ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՍԻՐԻԱՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՑ 900-Ը ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՍԻՐԻԱ

Hraparak3 Դեկտեմբեր 2020 | 09:59

Ղարաբաղյան գոտի տեղափոխված սիրիացի գրոհայիններից 900-ը վերադարձել է Սիրիա

Ավելի քան 900 թուրքամետ սիրիացի գրոհային, որոնք տեղափոխվել էին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի կողմից կռվելու համար վերադարձել են Սիրիա։ Այս մասին հայտնում է SOHR-ը, ըստ The Arab Weekly-ի փոխանցման։

Ըստ հաղորդման, Թուրքիայի կողմից դեռ պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից կռվելու համար Ղարաբաղ տեղափոխված գրոհայինների մի մասը վերադարձել է Սիրիա՝ պատերազմական գործողությունների ավարտից հետո, քանի որ Անկարան չի կարողացել նրանց պահել Ադրբեջանում։

Նշենք, որ ընդհանուր առմամբ Ղարաբաղյան գոտում եւ հարակից տարածքներում գրոհայինների թիվը գնահատվում է ավելի քան 2,5 հազար, որոնցից 293-ը մարտական գործողությունների ընթացքում զոհվել են։ Վերադարձած գրոհայինները տեղավորվել են թուրքական բանակի հսկողության տակ գտնվող սիրիական Աֆրինում, Ջարաբլուսում, եւ Ալ Բաբում։