գլխավոր Գլխավոր Ադրբեջանցիները հայհոյում են հայ գյուղացիներին. տեսանյութ

Ադրբեջանցիները հայհոյում են հայ գյուղացիներին. տեսանյութ

«Արագացրեք, տխմարնե՛ր»: Ահա նմանատիպ հայհոյանքների տակ են հայ գյուղացիները ստիպված դուրս հանում իրենց ունեցվածքը: Դրանք այն գյուղերի բնակիչներն են, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ իրենք չեն հասցրել դուրս հանել իրենց ունեցվածքը: Չեն հասցրել, քանի որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները հարկ չեն համարել նրանց ժամանակին տեղեկացնել, որպեսզի լքեն իրենց բնակավայրը: Այդ պատճառով էլ ստիպված են խնդրել ադրբեջանցի զինվորականներին, որպեսզի նրանք թույլ տան դուրս հանել իրենց ունեցվածքը ու իրենց հասցեին լսեն նման արտահայտություններ: Ու սա առաջին դեպքը չէ: