գլխավոր Քաղաքականություն Սահմանները բացվում են․ քիչ անց կհրապարակվի կառավարության հատուկ որոշումը

Սահմանները բացվում են․ քիչ անց կհրապարակվի կառավարության հատուկ որոշումը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրում է․

«Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը: Վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»։