գլխավոր Իրադարձային Չինաստանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է բրինձ գնել Հնդկաստանից

Չինաստանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է բրինձ գնել Հնդկաստանից

Չինաստանը ձեռնամուխ Է լինում Հնդկաստանից բրնձի ներմուծմանը վերջին երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ: Ինչպես դեկտեմբերի 2-ին հայտնել Է The Hindustan Times թերթը, հնդկական բրնձի գնումներ սկսելուն ՉԺՀ-ին հարկադրել են 2020 թվականին այդ գյուղատնտեսական մշակաբույսի համաշխարհային արտահանման կրճատումը եւ հնդիկ արտահանողների ավելի ցածր գները:

«Ստորագրված համաձայնագրին համապատասխան Հնդկաստանը դեկտեմբերից մինչեւ փետրվար Չինաստանին կմատակարարի 100 հազար տոննա մանրացված բրինձ՝ մեկ տոննան 300 դոլար գնով»,- հրատարակությանը հայտարարել Է Հնդկաստանի Բրինձ արտահանողների ասոցիացիայի նախագահ Քրիշնա Ռաոն:- Դրանք Չինաստանի կողմից հնդկական բրնձի առջին գնումներն են առնվազն 1990-ական թվականների սկզբից ի վեր, ապագայում դրանք կարող են ավելանալ»:

Հնդկաստանն աշխարհում բրնձի խոշորագույն արտահանողն Է, իսկ Չինաստանը՝ դրա խոշորագույն ներմուծողը: Պեկինը տարեկան ներմուծում Է շուրջ 4 միլիոն տոննա բրինձ, բայց նախկինում խուսափում Էր գնումներ կատարել Հնդկաստանից՝ վկայակոչելով դրա որակի հետ կապված խնդիրները:

Չինաստանին բրնձի ավանդական մատակարարներն են Թաիլանդը, Վիետնամը, Մյանման եւ Պակիստանը, որոնք այս տարի կրճատել են արտասահմանին մատակարարումները և բարձրացրել արտահանական գները: