գլխավոր Իրադարձային «Երկիր Մեդիա» ՀԸ օպերատորի նկատմամբ ոստիկանության գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել

«Երկիր Մեդիա» ՀԸ օպերատորի նկատմամբ ոստիկանության գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել

Երեկ քաղաքացիական անհնազանդության ակցիայի ժամանակ «Երկիր Մեդիա» ՀԸ օպերատորին քաշքշելու դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին Tert.am-ի հարցին, թե ինչ ընթացք է տրվել ոստիկանության գործողություններին, ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը. «ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի Ազատության հրապարակին կից հատվածում քաղաքացիներն անհնազանդության ակցիա էին նախաձեռնել Փաշինյանի հրաժարականի պահանջով, որի ընթացքում բերման էր ենթարկվել 34 անձ: Ակցիայի ժամանակ փորձել էին բերման ենթարկել նաև «Երկիր Մեդիա» ՀԸ օպերատորին, ինչի վերաբերյալ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանն ասել էր՝ պահի տակ ստացվեց, և օպերատորը բերման չէր ենթարկվել: