գլխավոր Իրադարձային Կարևոր է համատեղ աջակցություն ցուցաբերել ԼՂ պատերազմական գոտում տուժած մարդկանց․...

Կարևոր է համատեղ աջակցություն ցուցաբերել ԼՂ պատերազմական գոտում տուժած մարդկանց․ Պուտին

Կարևոր է համատեղ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում գտնվող մարդկանց, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ն։

«Այժմ կարևոր է համատեղ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում տուժած մարդկանց՝ ռազմական գործողությունների գոտում: Օգնություն ցուցաբերել փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը, ավերված ենթակառուցվածքների վերականգնմամբ և պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությամբ», – ասել Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում: