գլխավոր Գլխավոր Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ բարդ որոշումներ կայացնել. Պուտին

Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ բարդ որոշումներ կայացնել. Պուտին

Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ բարդ, սակայն ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Դրանք ցավոտ էին և վարչապետի կողմից քաջություն էին պահանջում: Աս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իրոք, Հայաստանն ու հայ ժողովուրդը անցել են շատ դժվար ժամանակաշրջան իրենց պատմության մեջ, և Հայաստանի իշխանությունները, ՀՀ կառավարության նախագահը, վարչապետը ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ: Պետք է ասեմ, որ այդ որոշումներն, իհարկե, ցավոտ են, բայց ևս մեկ անգամ շեշտեմ. դրանք անհրաժեշտ էին և մեծ անձնական խիզախություն են պահանջել վարչապետից», – ասել է Պուտինը:

Նա շեշտեց, որ դա ակնհայտ է, և այսօրվա հանդիպմանը ներկա գտնվողներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը նման տեսակի որոշումներ կայացնելիս:
«Նա (Հայաստանի վարչապետը) իր վրա վերցրեց այդ պատասխանատվությունը: Եվ մեր խնդիրն է այժմ աջակցել վարչապետին և իր թիմին՝ խաղաղ կյանք հաստատելու, բոլոր որոշումների իրականացմանը հասնելու և օգնել մարդկանց, ովքեր հայտնվել են ծանր իրավիճակում», – ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: