գլխավոր Իրադարձային Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը նետել են աղբամանը. սոցցանցերում առաջարկվում...

Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը նետել են աղբամանը. սոցցանցերում առաջարկվում է սկսել ֆլեշմոբ՝ «չքվիր» հեշթեգով

Ստեփանակերտում աշխատող լրագրող Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում հրաարակել է լուսանկար՝ «Ստեփանակերտ, մեր օրեր» վերառությամբ: Լուսանկարում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքն է՝ նետված աղբամանում:

«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է լրագրողի հրապարակած լուսանկարով և առաջարկել այն վերածել ֆլեշմոբի:

«Առաջարկում եմ Ստեփանակերտում սկիզբ առած այս քայլը վերածել ֆլեշմոբի՝ #չքվիր հեշթեգով»,- գրել է Մելիքյանը: