գլխավոր Գլխավոր Արցախում հրադարարի պահպանման ռուս-թուրքական կենտրոնը կլինի Ադրբեջանի տարածքում. ՌԴ ՊՆ

Արցախում հրադարարի պահպանման ռուս-թուրքական կենտրոնը կլինի Ադրբեջանի տարածքում. ՌԴ ՊՆ

ANKARA, TURKEY - DECEMBER 01: Turkish President Recep Tayyip Erdogan (R) and Russian President Vladimir Putin (L) hold a joint press conference at Turkey's Presidential Palace in Ankara, Turkey on December 01, 2014. (Photo by Dilek Mermer/Anadolu Agency/Getty Images)

Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման մշտադիտարկման համար ռուս֊թուրքական համատեղ կենտրոնը ստեղծվելու է Ադրբեջանի տարածքում։ Կենտրոնում երկու կողմից հավասար քանակի անձնակազմ կտեղակայվի։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ֊մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նշենք, որ հայտարարությունը, թե կենտրոնը տեղակայվելու է «Ադրբեջանի տարածքում» չի նշանակում, որ այն չի կարող լինել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ կողմերի միջև կենտրոնի ստեղծման տեխնիկական հարցերի շուրջ բանակցություններն ավարտվել են և ստորագրվել է համաձայնագիր։ Կենտրոնը աշխատանքը կսկսի ամենակարճ ժամկետում։