գլխավոր Իրադարձային Վերջին 1 օրում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները նվազել են մոտ 3...

Վերջին 1 օրում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները նվազել են մոտ 3 100-ով

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը չհավանելու (unlike) ֆլեշմոբը շարունակվում է։ Վերջին մեկ օրվա ընթացքում Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները (like) պակասել են մոտ 3100-ով։

Այսպես, եթե նոյեմբերի 30-ին (ժամը 16։00) Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուներ 720 910 հավանում, ապա դեկտեմբերի 1-ին (ժամը 16։00-ին) հավանումների թիվը նվազել է՝ հասնելով 717 826-ի, այսինքն՝ հավանումները պակասել են 3084-ով։

Փաշինյանի էջը չհավանելու Ֆելշմոբին միացել մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում հասարակական, քաղաքական գործիչներ, ովքեր Նիկոլ Փաշինյանին համարում են դավաճան՝ Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը ստորագրելու համար, և նպատակ ունեն այս քայլով նրան զրկել լսարանից։