գլխավոր Գլխավոր Արդյո՞ք Աննա Հակոբյանն ասել է՝ ի՞նչ է եղել որ, թող մի 5000...

Արդյո՞ք Աննա Հակոբյանն ասել է՝ ի՞նչ է եղել որ, թող մի 5000 հոգի էլ զոհվեն․ Կետեր Աղվան Վարդանյանի ասուլիսից

Աղվան Վարդանյանի հարց բացահայտումները կետ առ կետ, այսօր տեղի ունեցած ասուլիսից։ Նա, իր ունեցած ներքին տեղեկությունները հարցադրումներով հրապարակել է այդ ասուլիսի ժամանակ։

  • 2019-ին արդո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա։ Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման։ Եւ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ի՞նչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել ձեր ղեկավարին։ Արդյո՞ք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված,ասելով՝ տես թե էդ անասունները ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարը ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի։ 
  • Արդյո՞ք սուրճի սեղանի շուրջ, ընտանեկան միջավայրում, Նիկոլին ասվել է՝ մի արա, Ռուսաստանի դեմ քո քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի։ Իսկ եթե պատերազմ եղավ, հազարավոր զոհեր ենք ունենալու։ Արդյո՞ք նրա ամուսինը (Աննա Հակոբյան), միջամտել է՝ ինչ է եղել, թող մի 5000 հոգի էլ զոհվեն։ Բա ուզում են հողերը պահել, չե՞ն ուզում զոհվել։
  • Արդյո՞ք 2019թ. առաջին կեսին Նիկոլը, հերթական հիստերիկ նոպայի մեջ, ասել է՝ Ռուսաստանը, մեր ԱԱԾ-ն, Արցախի ղեկավարությունը իմ դեմ դավադրություն են պատրաստում։
  • Արդյո՞ք 2019-ի երկրորդ կեսին, երբ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ, Նիկոլը ցանկացել է լայվ մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։ Արդյո՞ք մեծ դժվարությամբ են համոզել, որ չանի։ 
  • Հաշվե՞լ եք՝ վերջին մեկ ամսում Նիկոլը քանի անգամ է զանգել Պուտինին։ Երեւի երեսո՞ւն։ Արդյո՞ք մինչեւ պատերազմը եթե երեք անգամ, առանց կուլիսային խաղերի, զանգեր, դեպքերը այլ զարգացում չէին ունենա։ Հիշեցում՝ մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին։ Մտածեք՝ ինչո՞ւ չի կարողացել։
  • Նիկոլն ասել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամը չգիտեինք: Այդ դեպքում, ինչո՞ւ ՊՆ նախարարը այստեղ չէր, միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան եկավ: Ինչո՞ւ էր մեկ օր առաջ ԱԱԾ-ն Վիտալի Բալասանյանին ծանուցում ուղարկել, ինչո՞ւ էին Արցախի պաշտպանական շրջանների ղեկավարները փոխարինվում անփորձ զինվորականներով, ինչո՞ւ էին Ապրիլյան-ի հաղթողները մեկուսացվում:
  • Այս ամենի ֆոնին, պատերազի ընթացքում, ի՞նչ էր անում վարչապետի ամուսինը (Աննա Հակոբյան) Արցախում: Հրամանատարները նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք է որոշումներ կայացնեին:
  •  Երբ հուլիսյան սահմանային միջադեպը հերոսամարտի էր վերածում, նվաստացնում Ալիևին, չէ՞ր մոտեցնում այդ քայլերով պատերազմը: Հիմա ո՞վ է՝ ում նվաստացնում, ստորացնում: Կարո՞ղ է մեկը բացատրել, ինչո՞ւ կես բառ չի հակադարձում Ալիևին:
  • Արդյո՞ք ռազմական դրությամբ խոսքի, մամուլի, կարծիք արտատահայտելու ազատությունը սահմանափակելը, պատերազմի մասին ստելը, ստով դիմադրությունը չեզոքացնելու նպատակն չուներ:
  • 2020 թվականին Վրաստան գնաց: Արդյո՞ք միակ խնդրանքը լավ խմելուց հետո եղել է հայկական սիգարետների տարանցումն ապահովելը:
  • Արդյո՞ք պատերազմի առաջին օրերին ՀՀ անունից իբրև պաշտոնական բանակցող, Իրան է գործուղվել մի խոշոր, հայտնի սեփականատեր:
  • Վերջին ելույթում Նիկոլը քաղաքացիներին ասում է՝ մի՛ վախեցեք: Մի՛ վախեցեք, ասում է ամենավերջին վախկոտը։ Նայեք՝ քանի թիկնապահով է շրջապատված, քանի ոստիկան կա կառավարությունում ու ամառանոցում:
  • Արդյո՞ք 19 թվականի ամռան այն օրը, երբ Քոչարյանին դատարանն ազատ է արձակել, Նիկոլը վախից կուչ է եկել ամառանոցի սենյակներից մեկում ու վախից դողդողացել: Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել ընկճախտից: Արդյո՞ք այդպես վախից դողդողացել է տարիներ առաջ Կոշի կալանավայրում, կին փաստաբանի ձեռքը բռնած: Անընդհատ ասել՝ գալիս է: Արդյո՞ք, այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջի խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալիս է, գալիս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում: Եվ արդյո՞ք, մինչև Ֆելիքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք խոտերը վառել, կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, նոր հանգստացել է: Մի՛ վախեցեք ասում է մեկը, ով մի շաբաթ բունկերից դուրս չի եկել: