գլխավոր Քաղաքականություն «Լուսավոր Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում

«Լուսավոր Հայաստան»-ն ու ԲՀԿ-ն նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առանցքում հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրն է:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է, որ քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին, գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։ Առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ։