գլխավոր Գլխավոր ԱԱԾ տնօրենը կմեկնի Մոսկվա

ԱԱԾ տնօրենը կմեկնի Մոսկվա

Առավոտյան Mediaport տելեգրամյան ալիքը տեղեկացրել էր, որ իրենց աղբյուրների համաձայն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա։ Նա այսօր մեկնում է ՌԴ մայրաքաղաք։

Քիչ անց այդ տեղեկությունը հաստատեցին նաև ԱԱԾ-ից։ Factor.am-ի հարցին՝ ի՞նչ օրակարգով է մեկնում ԱԱԾ տնօրենը, կառույցից փոխանցել են, որ լրացուցիչ տեղեկություններ առայժմ չեն հայտնում։