
Կրեմլը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Ղարաբաղում նոր միջանցքի վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Ալիևն ասել էր, որ առաջարկում է ստեղծել Նախիջեւանը Ադրբեջանի արևմտյան հատվածի հետ կապող միջանցք: Ալիևը նաև առաջարկեց «կառուցել» Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միացնող նոր միջանցք և խնդրել էր Լաչին քաղաքը հանձնել Բաքվին:
«Ես հատուկ կթողնեմ այս թեման առանց մեկնաբանության», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկերոջ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում ասվում էր, որ պետությունների ղեկավարները, այլ խնդիրների հետ միասին, քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը և ապաշրջափակումը:
«Նման արտահայտություն կգտնեք մեր ուղերձներում: Հետևաբար, տրանսպորտային հաղորդակցության թեմաները, այո, դրանք օրակարգում են և քննարկվում են մեր ղեկավարների կողմից: Բայց ես դա թողնում եմ առանց մեկնաբանության», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: