գլխավոր Իրադարձային Ղազախստանի առաջնության բոլոր մրցանակակիրների կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ

Ղազախստանի առաջնության բոլոր մրցանակակիրների կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ

2020թ Ղազախստանի Պրեմիեր լիգայի ավարտից հետո որոշվել են մրցաշարի բոլոր մեդալակիրները։ 

Չեմպիոն դարձավ Ալմաթիի «Կայրաթը», որն ունի 45 միավոր, Կոստանայի «Տոբոլը» 38 միավորով գրավեց երկրորդ տեղը, իսկ 3-րդը ՝ համապատասխանաբար «Աստանան» է:

Չորրորդ տեղը զբաղեցրեց և Եվրագավաթային ուղեգիր նվաճեց Կարագանդայի «Շախտյորը»:

Հատկանշական է, որ Ղազախստանի առաջնության բոլոր մրցանակակիրների կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ։

Չեմպիոնի՝ «Կայրաթի» կազմում հանդես է գալիս մեր ընտրանու ներկայացուցիչ Կամո Հովհաննիսյանը, «Տոբոլի» կազմում հանդես են գալիս Արման Հովհաննիսյանը և Պետրոս Ավետիսյանը։ Նշենք նաև, որ թիմի գլխավոր մարզիչը հայազգի Գրիգորի Բաբայանն է։ Իսկ «Աստանայի» կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը։

Ավելացնենք, որ Կարագանդայի «Շախտյորի» կազմում հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, ով օրերս հայտարարել էր, որ լքում է «Շախտյորը»։