
Իլհամ Ալիևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող անձինք Ադրբեջանի քաղաքացի են:
«Հիմա ԼՂ հակամարտություն գոյություն չունի: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս հակամարտությունը շարունակվում է, նա սխալվում է: Այսօր Լեռնային Ղարաբաղում բնակվողները Ադրբեջանի քաղաքացիներ են: Ես ուզում եմ նորից ասել, որ նրանք կտեսնեն, որ իրենց կյանքը մեկ միասնական ադրբեջանական պետության շրջանակում լավ է լինելու», – երեքշաբթի ասել է Ալիևը՝ ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում, հաղորդում է @bagramyan26 տելեգրամյան ալիքը: