գլխավոր Գլխավոր Ալևը Նախիջևանը Ադրբեջանին կապող նոր միջանցք է առաջարկում

Ալևը Նախիջևանը Ադրբեջանին կապող նոր միջանցք է առաջարկում

Ալիևը առաջարկել է ստեղծել հատուկ միջանցք, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիրմնական տարածքին։ Այս մասին հայտնում է ռուսական Ռիաս Նովոստի գործակալությունը։

Նրա խոսքով Պուտինն ու Էրդողանը դրական են արտահայտվել այդ գաղափարին։

«Մենք Նախիջևանը դուրս ենք բերում շրջափակումից, միևնույն ժամանակ նոր տրանսպորտային զարկերակ ենք բացում։ Կարող եմ ասել, որ տարածաշրջանի բոլոր պետությունները սրանից միայն օգուտ կքաղեն»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ նոր միջանցքին կարող են միանալ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան ու Հայաստանը։

«Նման կերպ տարածաշրջանում կարող է բացվել նոր՝ հնգակողմ գործակցության հարթակ։ Այս մտքին հավանություն են տվել Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը»։

Այսպիսով, եթե գաղափարն իրագործվի, մեր իշխանությունների անգործության հետևանքով մեր երկրում կապահովվի նաև թուրքական ներկայությունը։