գլխավոր Գլխավոր Բերձորի քաղաքապետը տեղյակ չէ բնակիչների կարգավիճակից ու հետագա ճակատագրից

Բերձորի քաղաքապետը տեղյակ չէ բնակիչների կարգավիճակից ու հետագա ճակատագրից

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է, որ Բերձորի քաղաքապետի փոխանցմամբ՝ երեկ քաղաքում տեղակայված ռուս խաղաղապահները տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպիտի լինեն, ուստի Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է: Խաղաղապահները չեն հստակեցրել՝ ադրբեջանական ԶՈւ-ն մուտք գործելո՞ւ են Բերձոր թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ լուրեր էին տարածվել, թե քաղաքի բնակչության մի մասը, ավելի կոնկրետ՝ 200 հոգի, պետք է մնա քաղաքում, որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ։ Քաղաքապետն ասաց, որ այս մասին որևէ տեղեկություն չունի։