գլխավոր Հասարակություն Անհետ կորած 24-ամյա Անահիտ Մեսրոպյանը հայտնաբերվել է

Անհետ կորած 24-ամյա Անահիտ Մեսրոպյանը հայտնաբերվել է

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հոկտեմբերի 29-ից  որպես անհետ կորած որոնվում էր 24-ամյա Անհահիտ Մեսրոպյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել Ա. Մեսրոպյանը և հայտնել, որ տնից բացակայության ժամանակահատվածում գտնվել է ՀՀ տարբեր մարզերում:

Կատարվում է նախաքննություն: